Գրականություն 9

Գարնանային ընթերցումներ

Գարնան թեման հայ և համաշխարհային արվեստի էջերում

1.Կարդա գարնան մասին բանաստեղծություններ: փորձիր վերլուծել կամ գրավոր վերապատմել գարնան մասին քեզ դուր եկած որևէ ստեղծագործություն:

Գարուն է գալիս

Ծիլերն են դաշտում կանաչին տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:
Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով գնում է հեռու,
Գնում է դեպի ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ ճերմակ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին,
Հանգստանում է մի ոտքի վրա:
Ժպտալուց առաջ բողբոջն է լալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:
Աղբյուրներն ուրախ իրար են կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքի բույր է հողն արտաշնչում,
Մեղուն քանդում է ակնամոմը թաց:
Մեղուն ուզում է դուրս գալ ու թռչել,
Խաղալ է ուզում արևի շողով,
Ուզում է իր նուրբ թևերը թրջել
Երազում տեսած ծաղկունքի ցողով:
Ողջ բնությունն է հրճվանքից լալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:
Ծիծառներն անցնում փարախի կողքից
Եվ պատուհանի փեղկին են դիպչում,
Իսկ գառը ներսում արևի շողքից
Խրտնել, անկյունից անկյուն է թռչում:
Կանգնել է ներին փարախի դռան`
Հեռու լեռների երազն աչքերում,
Նեղվել է հովվի սիրտը անվարան`
Չորս պատերի մեջ էլ չի համբերում:
Լեռներն իրարու ողջույն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Երբ գալիս է գարունը, կարծես, թե մի նոր կյանք սկսի։ Սկզբից հալվում է ձյունը, այն ամենը, որ ձյան տակ էր, սկսում են արթնանալ։ Խոտերը, ծառերը, ծաղիկները կանաչում են, թռչունները երգում են երկնքում։ Մարդիկ սկսում են դուրս գալ իրենց տներից, զբոսնել և վայելել գարնան շունչը։


2.Կարդա «Գարունը սկսվում է քեզանից…» նյութը և փորձիր վերաբերմունք արտահայտել:

«Զարմանահրաշ գարուն» կամ «Գարունը սկսվում է ինձանից» վերնագրով գրիր շարադրություն: Շարադրության վերնագիրը կարող ես նաև ինքդ առաջարկել::

Զարմանահրաշ գարուն

Գարնան գալուստին սպասում են բոլորը։ Մարդիկ ուզում են ազատվեն ձմեռվա մռայլ եղանակից և մթնոլորտից։ Ուզում են, որպեսզի երկնքում հայտնվի արևը, և բոլորին տաքացնի իր գեղեցիկ շողերով։ Երբ արդեն գալիս է գարունը, բոլորը սկսում են ժպտալ։ Նա իր հետ բերում է մի նոր կյանք, բոլորի համար։ Բոլոր բույսերը սկսում են կանաչել, թռչունները հետ են վերադառնում վայելելու, արևի շողերը։ Բոլոր մարդիկ դուրս են գալիս տներից դուրս, տեսնելու այն նոր կյանքը, որը գարունը բերել էր իր հետ։

3.Համաշխարհային գրականության էջերից կարդա գարնան մասին ստեղծագործություններ և փորձիր թարգմանել:

4.Լսիր գարնան մասին դասական երաժշտության նմուշներ, երգեր: Քո ընտրանին առաջարկիր:

5.Նայիր գարունը պատկերող նկարիչների կտավներ: Քո ընտրանին առաջարկիր:

Ես նայեցի տարբեր գարուն պատկերող նկարներ, բայց ընտրեցի Մարտիրոս Սարյանի «գարունը» կտավը։

6.Գարնան մասին բանաստեղծություններից մեկը կամ երկուսը սովորիր անգիր:

7.Ձայնագրիր և ներկայացրու գարնան մասին ստեղծագործոությունների քո ընտրանին:
Աթաբեկ Խնկոյան «Ձմեռն անցավ, եկավ գարուն»

Պատմություն 9

Պայքար թագավորական իշխանության պահպանման համար

Տիրանի (339-350 թթ.) գահակալությունն ընթացավ բարդ պայմաններում: Նրանից հետո Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի որդուն՝ Արշակ II-ին: Արշակ II-ը (350-368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը: Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեղ Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում: Նրա խորհրդով՝ Ներսես Ա կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան նրա որդիներ Գնելն ու Տիրիթը: Շուտով ծնվում է Արշակի թագաժառանգ Պապը: 354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու I ժողովը: Այնտեղ ընդունված կանոնների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Արքունական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II-ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը: Թույլատրվում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատվելու էին դատաստանից: Իրենց տերերի դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում: Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը: 359 թ. վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ II-ը օգնություն է խնդրում Արշակից: Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին: Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտության պայմանագիր: Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը: Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և Շապուհի կանայք, որոնք ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա մեծահոգաբար էր վարվել իր մոր դահիճ՝ Շապուհի նկատմամբ՝ ազատ արձակելով պարսիզ արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը: Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը հռոմեական զորաջոկատի հետ բանակե էին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշես սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ հետևելու ճակատամարտին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է: Դավաճան Մերուժանը գերի է ընկնոմ: Ասօետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը Մուշեղ սպարապետը զբաղվում էն Հայող թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի օրոք հայող բանակի թիվը հասնում է մոտ 100 000-ի: Պապի անկախ քաղաքականությունը դեմ էր Հռոմեական կայսրությանը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են:

Պատմություն 9

Պետական կառավարման համակարգը.

Մարդպետություն

Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։ Սույն գործակալությունը եղել է Մարդպետունի իշխանական տոհմի «ձեռական իշխանությունը» կամ ժառանգական պատիվը։

Սպարապետություն

Զինված ուժերը վարել է սպարապետության գործակալություններ։ Նախնական ժամանակաշրջանում այն պատկանել է Ամատունի իշխանական տանը, սակայն հետագայում անցել է Մամիկոնյաններին։

Մեծ դատավարություն

Նախաքրիստոնեական Մեծ Հայքում մեծ դատավարության գործակալությունը եղել է հայոց քրմապետի՝ Սլկունի իշխանական տան ժառանգական պատիվը։ Հետագայում, Հայքի քրիստոնեացումից հետո, այն անցել է կաթողիկոսին։

Մաղխազություն

Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Մաղխազական գունդը Ամենայն Հայոց Արքայի թիկնապահությունն էր։ Այս գործակալությունը եղել է Խորխոռունի իշխանական տան ժառանգական պատիվը. ըստ այդմ, տոհմը նաև հաճախ հիշատակվել է Մաղխազունի ազգանունով։

Թագակապ կամ թագադիր ասպետություն

Թագակապ կամ թագադիր ասպևտության գործակալությունը վարել է արքայի թագադրման և այլ արարողություններ։ Գործակալությունը հանդիսանում էր Բագրատունի իշխանական տան ժառանգական պատիվը։

Սենեկապետություն

Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։

Մատենագրական աղբյուրներում, հիշատակվում ևն նաև որսապետք, դահճապետ, կարապետ, տակառապետ , շահախոռապետ, քարտուղար, գրչունիք, նամակունիք, շահապ, հանդերձապետ, սպանդունիք, դռան եպիսկոպոս, դռան երեց եևն։ Արշակունիների անկումից հետո գործակալությունները աստիճանաբար դադարել են գոյություն ունենալուց, իսկ արաբ, տիրապետության ժամանակ՝ իսպառ վերացել։ Բագրատունիները վերականգնել են Արշակունյաց ժամանակի որոշ գործակալություններ , ինչպես նաև ստեղծել նորերը ։

Մարզպանություն

Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։ Բագրատունիների օրոք գործակալը կոչվել է ևաև ձեռնավոր։ Կիլիկյան Հայաստանի արքունիքում հիմնվել են նոր գործակալություններ։ Խնամակալության գործակալությունը եղել է թագավորի խորհրդատու մարմինը, թագաժառանգի խնամակալը, իսկ թագավորի բացակայության կամ անչափահասության դեպքում՝ երկիրը կառավարողը։ Խնամակալության գործակալը կոչվել է պայլ։ Սեղանապետության գործակալություն իր բնույթով համապատասխանել է հազարապետության գործակալությունին, գործակալը կոչվել է սենեսկալ կամ սենեսջալ, այսինքն՝ սեղանապետ, սեղանադիր։ Մաքսապետության գործակալություն վարել է ֆինանսական գործերը, հսկել մաքսերի գանձմանը, ներքին և արտաքին առևտուրը։

Մաքսապետություն

Մաքսապետության գործակալը կոչվել է պրոքսիմոս, իրենց են ենթարկվել մաքսատների, առևտրական ու նավահանգստային կենտրոնների վերակացուները։ Արքունի քարտուղարության գործակալը կամ ատենադպիրը վարել է արտաքին հարաբերությունները, դեսպանական հանձնարարությունները, գրագրությունը։ Սպարապետության մարզպանությունը վարել է զինված ուժերի գործը, ինդենտանտության մարզպանությունը զբաղվել է բանակի մատակարարմամբ։ Կային նաև այլ, մանր գործակալներ՝ ջամբռայլ , սուրհանդակապետ և այլն։ Կիլիկիայում մարզպանություն չի եղել որևէ տոհմի ժառանգական պատիվը։ Գործակալներին նշանակել է արքան՝ ըստ իր հայեցողության։

Без рубрики

Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին: Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել: Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ: Ավատականացման հետեվանքով ձեվավորվեցին ազատների եվ անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ): Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին: Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը: Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը: Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները: Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով: Ձևավորվեց ավատատերերի խավը: Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն: ժամանակի ընթացքում արքունիքը ճանաչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթակայության տակ գտնվող հողերի նկատմամբ: Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր: Ավատատիրության խորացման հետևանքով նախարարները հաճախ ընդվզում էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել: Որպես պատասխան, Հայոց թագավորներն արյան մեջ էին խեղդում անհնազանդության բոլոր փորձերը՝ հաճախ բնաջնջելով նախարարական ամբողջ ընտանիքներ: Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:

Ֆիզիկա 9

Լույսի բեկման օրենք

Եթե միջավայրը անհամասեռ է, ապա լույսը տարածվում է ոչ ուղղագիծ:Երկու  միջավայրերի բաժանման սահմանին լուսային ճառագայթի էներգիան կարող է մասամբ կլանվել, մասամբ անդրադառնալ, իսկ եթե երկրորդ միջավայրը թափանցիկ է, նաև մասամբ անցնել այդ միջավայր՝ փոխելով տարածման ուղղությունը:Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

98GXxY-iloveimg-cropped-iloveimg-cropped.gif

Դիտարկենք երկու թափանցիկ միջավայրերի բաժանման սահմանին ընկնող AO ճառագայթի ընթացքը երկրորդ միջավայրում: Դա կարելի է իրականացնել օպտիկական սկավառակի միջոցով, որի կենտրոնում հայելու փոխարեն այս անգամ ամրացված է ապակուց, կամ այլ թափանցիկ նյութից պատրաստած կիսագլան: 

Fénytörés.jpg

 Ընկնող ճառագայթի՝ AO և անկման կետում երկրորդ միջավայրի (ապակու) մակերևույթին տարված MN նորմալի միջև կազմած անկյունը՝ ∠MOA-ն կոչվում է անկման անկյուն և նշանակվում α տառով:Երկրորդ միջավայր անցած, իր տարածման ուղղությունը փոխած OEճառագայթին անվանում են բեկված ճառագայթ:Բեկված ճառագայթի և նույն MNնորմալի միջև կազմած անկյունը ∠NOE-ն կոչվում է բեկման անկյուն և նշանակվում է β տառով:

image026 - Copy.png

 Փորձը ցույց է տալիս, որ եթե ընկնող AO ճառագայթը գնվում է սկավառակի հարթության վրա, ապա բեկված OEճառագայթը նույնպես կգտնվի նույն հարթության մեջ: Փորձ ցույց է տալիս նաև, որ երկրորդ միջավայրից (ապակուց) դուրս գալիս լուսային ճառագայթը այլևս չի բեկվում, քանի որ ընկնում է գնդաձև մակերևույթին ուղղահայաց: Մակերևույթին ուղղահայաց ընկնող ճառագայթը չի բեկվում:Կատարելով բազմաթիվ փորձեր և չափելով α անկման և β բեկման անկյունները, կարելի է համոզվել, որ այդ անկյունների սինուսների հարաբերությունը տվյալ երկու միջավայրերի համար հաստատուն մեծություն է: Այն կախված չէ անկման անկյունից և հավասար է այդ երկու միջավայրերում լույսի տարածման արագությունների հարաբերությանը: sinα/sinβ=V1/V2 (1) այտեղ V1-ը լույսի արագությունն է առաջին միջավայրում (օդում), իսկ V2-ը՝ երկրորդ միջավայրում (ապակու մեջ): Ընդհանրացնելով փորձնական արդյունքները կարելի է սահմանել լույսի բեկման օրենքըԸնկնող ճառագայթըբեկված ճառագայթը և անկման կետում երկու միջավայրերի բաժանման սահմանին տարված նորմալը գտնվում են նույն հարթության մեջ:Անկման անկյան սինուսի հարաբերությունը բեկման անկյան սինուսին հաստատուն մեծություն է տվյալ երկու միջացվայրերի համար: sinαsinβ=const  Լույսի բեկման օրենքը հայտնաբերել է հոլանդացի ֆիզիկոս Վիլեբրորդ Սնելիուսը (1580-1626 թթ.): 

snell.gif

 Օպտիկապես թափանցիկ միջավայրերը կարելի է բնութագրել ֆիզիկական մեծությամբ, որը կոչվում է բեկման ցուցիչՄիջավայրի բեկման ցուցիչ, կամ բացարձակ բեկման ցուցիչ կոչվում է վակումում և տվյալ միջավայրում լույսի տարածման արագությունների հարաբերությունըn=cvԱյստեղ n-ը տվյալ միջավայրի բեկման ցուցիչն է, c-ն լույսի արագությունն է վակումում, իսկ  v-ն` լույսի արագությունը տվյալ միջավայրում: Սահմանումից հետևում է, որ միջավայրի բեկման ցուցիչը ցույց է տալիս, թե լույսի տարածման արագությունը տվյալ միջավայրում քանի անգամ է փոքր տվյալ միջավայրում լույսի տարածման արագությունից:Քանի որ c-ն միշտ մեծ է v-ից, հետևաբար միջավայրի բեկման ցուցիչը միշտ 1-ից մեծ, անչափողական մեծություն է: Տարբեր օպտիկապես թափանցիկ միջավայրերի բեկման ցուցիչների արժեքները բերված են աղյուսակում: 

Screenshot_8.png

 Աղյուսակից երևում է, որ օդում լույսի բեկման ցուցիչը շատ քիչ է տարբերվում 1-ից և հաշվարկներում վերցվում է 1: Որքան մեծ է տվյալ միջավայրի բեկման ցուցիչը այնքան այն համարվում է օպտիկապես խիտ, որքան փոքր, այնքան օպտիկապես նոսր: Աղյուսակից երևում է, որ ամենամեծ բեկման ցուցիչը ունի ալմաստը, հետևաբար նա օպտիկապես ամենախիտն է: 

ElBzDg-iloveimg-cropped.gif

 Լույսի բեկման օրենքը կարելի է ներկայացնել նաև բեկման ցուցիչների միջոցով, հաշվի առնելով բեկման ցուցիչի սահմանումը, որից հետևում է՝ v1=cn1, իսկ v2=cn2 Տեղադրելով այս արտահատությանները (1) բանաձևի մեջ կստանանք՝ sinα/sinβ=n2/n1 (2) n=n2n1 մեծությանը անվանում են հարաբերական բեկման ցուցիչ, որն արդեն կարող է ընդունել ցանկացած արժեք: Եթե ճառագայթը օպտիկապես ավելի նոսր միջավայրից անցնում է ավելի խիտ միջավայր, օրինակ՝ օդից — ջուր, ապա քանի որ n2>n1, ուրեմն sinβ<sinα, որից հետևում է՝ β<α, ինչպես պատկերված է նկարում: 

photo.jpg

 Իսկ եթե ճառագայթը օպտիկապես խիտ միջավայրից է անցնում նոսր միջավայր, այսինքն n1>n2, օրինակ՝ ապակուց — օդ, ապա բեկման օրենքից հետևում է, որ sinα<sinβ: Այսինքն՝ α<β, այնպես ինչպես պատկերված է նկարում: 

12.png

 Լույսի բեկմամբ են բացատրվում բազմաթիվ օպտիկական երևույթներ. բերենք դրանցից մի քանիսը՝ 1. ջրամբարի խորությունը մեզ թվում է ավելի փոքր քան իրականում է,   

Screenshot_3.jpg

  2. ջրով լի բաժակի մեջ մտցված ձողիկը թվում է կոտրված, 

Screenshot_4.png

 3. հորիզոնի նկատմամբ Արեգակի և աստղերի դիրքը թվում է իրականից ավելի բարձր, իսկ Արեգակի չափերն ավելի մեծ, երբ այն հորիզոնին մոտ է: 

sun1b.jpg

 4. մթնոլորտի անհամասեռությամբ և նրանում լույսի բեկմամբ է պայմանավորված աստղերի առկայծումը և օդատեսիլի (միրաժ) առաջացումը: 

mirazh_v_pustyne.jpg

1. Լուսային ճառագայթի անկման անկյունը 44° է, իսկ բեկման անկյունը՝ 30°
Որոշեք լույսի տարածման արագությունը երկրորդ միջավայրում, եթե, առաջին միջավայրում այն 3×108մ/վ է: Հաշվի առեք, որ sin ֆունկցիայի աղյուսակային արժեքները այդ անկյունների դեպքում համապատասխանաբար հավասար են՝ sin44°= 0.695 և sin30°= 0.5: Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ:
α = 44°
β = 30°
V1 = 3*108մ/վ
sin44° = 0,695
sin30°= 0,5
V— ?
sinα/sinβ = V1/V2
V2 = (V1 * sinβ)/sinα = (3×108 * 0,5)/0,695 = 2,15 * 10մ/վ

2. Ի՞նչ ճանապարհ կանցնի լուսային ճառագայթը 4· 10−8 վայրկյանում` մի հեղուկում, որի բեկման ցուցիչը 1.42 է: Լույսի արագությունը վակումում հավասար է 3⋅108 մ/վ: Պատասխանը գրել տասնորդական թվի ճշտությամբ:
t = 4*10-8 վ
n = 1,42
c = 3*108մ/վ
SS = ?
v = c/n = 3*108/1,42=2,8*108մ/վ
S = v*t = 2,8*108*4*10-8 = 11,2մ

3. Որոշեք սառույցի մեջ լուսային ճառագայթի տարածման արագությունը, եթե սառույցի բեկման ցուցիչը 1.31 է, իսկ վակումում լույսի տարածման արագությունը՝ c=3⋅108 մ/վ:

Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ:
n = 1,31
c = 3*108մ/վ
v = c/n = 3*108/1,31 = 2,29*108մ/վ

4. Երկու միջավայրերի բաժանման սահմանին 53° անկյան տակ ընկնող ճառագայթը մասամբ անդրադառնում է: Գտեք լույսի բեկման անկյունը, եթե բեկված ճառագայթը անդրադարձած ճառագայթի հետ կազմում է 114° անկյուն:
∠AOB = 53°
∠DOE = 114°
α = 90-53 = 37°
γ = α = 37°
β = 180-114-37 = 29°

5. Լուսային ճառագայթը բեկվում է անցնելով երկու միջավայրի բաժանման սահմանով: Ճառագայթի անկման անկյունը 30° է, իսկ բեկման անկյունը՝ 45°: Որոշեք առաջին միջավայրի բեկման ցուցիչը, եթե երկրորդ միջավայրի բեկման ցուցիչը 1.4 է: Խնդիրը լուծելիս 2–√-ը ընդունեք հավասար 1.4-ի, իսկ 3–√-ը՝ 1.7 -ի: Պատասխանը գրեք հարյուրերորդական թվի ճշտությամբ:
α = 30°
β = 45°
n2 = 1,4
n1 — ?
sinα/sinβ = n2/n1
n1 = (n2*sinβ)/sinα = (1,4*√2/2)/0,5 = 1,96

Հայոց Լեզու 9

185-190

Ծովահեն-ծով+ա+հեն երկու արմատ
Լուսնկա-լուսն+կա երկու արմատ
Ընձուղտ-ինձ+ուղտ երկու արմատ
Նավահանգիստ-նավ+ա+հանգիստ երկու արմատ
Գիսաստղ-գես+աստղ երկու արմատ
Գիտարշավ-գետ+արշավ երկու արմատ
Բախտակից-բախտ+ա+կից երկու արմատ
Ճերմակաթույր-ճերմակ+ա+թույր երկու արմատ
կամազուրկ-կամ+ա+զուրկ երկու արմատ

Բ

Մաքրահնչույն-մաքուր+ա+հնչույն երկու արմատ
Ռմբարկու-ռումբ+արկ+ու երկու արմատ մեկ ածանց
Վրիժառու-վրեժ+առ+ու երկու արմատ մեկ ածանց
Կառավարիչ-կառ(ք)+ա+վար+իչ երկու արմատ մեկ ածանց
Կուսակցություն-կույս+ա+կից+ություն երկոււ արմատ մեկ ածանց
Անկանխակալ-ան+կանխ+կալ երկու արմատ մեկ ածանց
Աղմկարարություն-աղմուկ+արար+ություն մեկ արմատ երկու ածանց
Բանաստեղծություն-բան+ա+ստեղծ+ություն երկու արմատ մեկ ածանց
Կարգադրիչ-կարգ+ա+դիր+իչ երկու արմատ մեկ ածանց

Գ

Բառարանային-բառ+արան+ային մեկ արմատ երկու ածանց
Անմտություն-ան+միտ+ություն մեկ արմատ երկու ածանց
Դժբախտություն-դժ+բախտ+ություն մեկ արմատ երկու ածանց
Հակագիտական-հակա+գիտ+ական մեկ արմատ երկու ածանց
Տկարություն-տ+կար(կարող)+ություն մեկ արմատ երկու ածանց
Գրչակ-գր(գիր)+չ+ակ մեկ արմատ երկու ածանց
Գրականություն-գր(գիր)+ական+ություն մեկ արմատ երկու ածանց


Ավստրիական պերտ քաղքի իշխանությունները շատ մեծ փող տվեցին և կրիաների համար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի տակ չնկնեն։

Այդ հավաքին մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը։
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում։
Ոսկեծամ մազերով աղջիկը գալիս է աղբյուր ջրի։
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է։
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան։
Այլևս առավոտներն չէին երգում։
Գառնուկները հոտոտում էին հողը։
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին։
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին։


ա) ավելի հստակ — Բ
բ) ավելի խրթին — Գ
գ) ավելի գեղեցիկ — Ա