Без рубрики

Մակբայ

  1. Տրված են մակբայներ, գրի՛ր տեսակները:

Տեղ-տեղ, ամսեամիս, առհավետ, գիշեր-ցերեկ, արագ, մեղմիվ, շտապ, սակավ առ սակավ, մեկ-մեկ , չափազանց: 
Տեղի Մակբայ-Տեղ-տեղ
Ժամանակի մակբայ-Ամսեամիս, գիշեր-ցերեկ, առհավետ
Ձևի մակբայ-արագ, շտապ, մեղմիվ, սակավ առ սակավ,
Չափ ու քանակի մակբայ-մեկ-մեկ, սակավ առ սակավ, չափազանց

  1. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տնետուն, ամենուրեք, գյուղ առ գյուղ մակբայները: 
    Մի որբ երեխա տնետուն ընկած փող էր հավաքում։
    Տանը հրդեհ էր եղել և երեխան տնետուն ընկած օգնություն էր խնդրում։
    Գյուղ առ գյուղ պտտվեցի բայց չգտա այդ գետը։
    Գյուղ առ գյուղ մարդիկ զբոսնում էին, բայց ընդհանրապես չէին հոգնում։
    Ամենուրեք մարդիկ ուրախ էին, որովհետև կես ժամից գալու էր Նոր տարին։
    Ամենուրեք տխրություն էր, որովհետև գյուղացիների բերքը կարկուտը տարել էր։
  2. Կանգնել, սլանալ, ապրել բայերը գործածիր համապատասխան մակբայներով:

Երկար կանգնել, ընդմիշտ կանգնել, դանդաղ սլանալ, սարնիվեր ապրել, հեռու ապրել։

  1. Առանձնացրո՛ւ մակբայները, գրի՛ր տեսակները:

Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։

Եվս մի վայրկյան, և քաղաքում արագ կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։

Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։

Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը  մեկիկ-մեկիկ ձգվեցին  ծառերը։

Չափ ու քանակի մակբայ-
Ժամանակի մակբայ-
Տեղի մակբայ-ամենուր,
Ձևի մակբայ-

Оставьте комментарий