Պատմություն 9

Մայիսյան հերոսամարտեր․ Առաջադրանքներ

Առաջադրանք
1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ։

Հայերը պարտություն կրեցին Ղարաքիլիսայի մարտում, որովհետև հայկական կողմն ուներ՝ 7 հազար կռվող, իսկ թուրքական կողմն՝ 10 հազար։

2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով/բլոգային աշխատանք/․
Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությւոնը 1918թ․ գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել։ Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության։ Մեր պատմության ռազմական տարերգությունը հարստացավ նոր սխրանքներով ու անուններով։ Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ․ հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր։ Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ։ Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով։

Կենսաբանություն 9

Էվոլուցիայի գլխավոր ուղիները

Էվոլյուցիայի գլխավոր ուղիներն են ՝ ամորֆոզները, իդեոպտացիաները և ընդհանուր դեգեներացիաները։

Արոմորֆոզ

Արոմորֆոզները էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության և բարդացնում են նրանց կառուցվածքը։ Արոմորֆոզներ են ՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, օրգանիզմների սեռական ճանապարհով բազմացումը։ Բույսերի զարգացման մեջ խոշոր արոմորֆոզ է սպորներով բազմացումից սերմերով բազմացման անցնելը։ Ողնաշարավոր կենդանիների զարգացման խոշոր արոմորֆոզներն են ՝ քորդայի, խռիկային և թոքային շնչառությը։ Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին և հնարավորություն է տալիս հարմարվելու նոր միջավայրին։

Իդիոապտացիա

Իդիոպտացիան օրգանիզմի այնպիսի էվոլյուցիոն փոփոխություն է, որը նպաստում է բնակության միջավայրի որոշակի պայմաններին հարմարվելուն։ Դրանք միջավայրի տվյալ պայմաններին հարմարվելու որոշակի, ոչ շատ մեծ փոփոխություններ են։ Իդիոպտացիայի օրինակ է ՝ Չարլզ Դարվինի կողմից նկարագրված Գալապագոսյան կղզիներում բնակվող սերինոսների կտցի ձևերը։ Ունենալով կառուցվածքային միևնույն առանձնահատկություններ, սերինոսները տարբեր պայմաններում բնակվելու հետևանքով ձեռք են բերել այդ պայմաններում ապրելու հատկություններ։

Դեգեներացիա

Ընդհանուր դեգեներացիաներն այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք տանում են դեպի օրգանիզմների կազմավորվածության պարզեցում։ Օրինակ ՝ մակաբույծերի շատ խմբեր ապրում են կենսաբանական առաջադիմություն, թեպետ նրանց կազմավորվածությունը զգալի պարզեցված է։

Պատմություն 9

Հայոց մեծ եղեռնը

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։ 1915 թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալվել են 235 հայ մտավորականներ, ուստի ապրիլի 24-ը խորհրդանշաբար համարվում է Հայոց ցեղասպանության օր։ Ավելի քան երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պետականորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն է (1965)։ Ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։ Ցեղասպանության ընթացքում, սակայն, որոշ շրջաններում հայերը չեն հրաժարվել պայքարից։ Հիշատակության են արժանի Մուսա լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի հերոսամարտերը և ապստամբությունները։ ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել իրագործել «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին, այդ թվում՝ Ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին, դավաճաններ Վահե Իհսանին և Հարություն Մկրտչյանին։
1939 թվականին՝ Լեհաստան ներխուժելու նախօրեին, Հիտլերը, որպեսզի համոզի իր հրամանատարությանը, որ աշխարհը կմոռանա լեհերի դեմ ձեռնարկվելիք անողոք գործողությունները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում՝ հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Պատմություն 9

1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

1914թ. օգոստոսի 1ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ միության միջև: Գերմանիային՝ Անտանտի հակառակորդին, հաջողվեց իր դաշինքի մեջ ներգրավել Թուրքիային: Խոստացավ ամեն կարգի աջակցություն ու օգնություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ թուրքերին դրդեց նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, ռուս-թուրքական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադրություն ունեին Ռուսաստանում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Հայերն ու Հայաստանը այդ ծրագրի իրագործման ճանապարհին մեծ խոչընդոտ էին: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերզմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նաև հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անելու և ապահովելու հայերի անվտանգությունը։ Սակայն բարեփոխումների հսկողությունը ոչ միայն դրվելու էր Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա։ Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու։ Դա հնարավորություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու։ Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրս բերում գրավված տարածքներից։ Բայց ցավոք ,Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի շրջանում։ Հայ ժողովրդի մեջ պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ։ Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց վեհաժողովի ղեկավարությանը։Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

Հայոց Լեզու 9

220-230



Ամբողջ օրը նախորդ օրվա արածն էր կշռադատում։
Պատմիր կատարվածի մասին։
Վերջապես ամեն ինչ վերջացավ։
Սայթաքեց ու ինքն իրեն բարկացավ։
Իր վարսերից հրաժարվել չէր ուզում։

Մի մարդ իր նկերների հետ ուզում է գնալ դեպի լուսին։ Նրանք հավաքվում են և ասում իրենց ծնողների։ Բոլորի ծնողները չեն նհամաձայնվում։ Նրանք իրնքնագլուխ հավաքվում են և գնում։ Նստում են տիեզերանավը և գնում։ Նրանք մի քանի օրում հասնում են դեպի լուսին։ Նրանք մոռանում են վերցնեն պետքական պարագաներ։ Ծնողները հուսահատվում են, որ իրենց երեխաները էլ չեն վերադառնալու։ Անցնում է մի շաբաթ և ընկերոներվ բոլորը գալիս են ետ։ Վերադարձս վոլորի համար անսպասելի էր։ Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել։

Հաստմեծ-մեծգլուխ
զինապարտ-պարտքաթուղթ
խաղմոլ-մոլասեր
աստղցույց-ցուցամատ
պարտք-մայր
քեռի-մեծարել
տիեզերանավ-նավավար
աչքամեծ-մեծահոգի
մահամերձ-մերձհար
նուրբ-գետ
լիփող-փողկող
լիալուսին-լուսնահաչ
երկայն-մոլոր
ցայգլույս-լուսաբաց

Գրականություն 9

Վիլյամ Սարոյան «Այն հեռավոր գիշերը»

Ես կարդացի Վիլյամ Սարոյանի «Այն հեռավոր գիշերը»։ Այստեղ Սարոյանը խոսում էր մի աղջկա մասին, որ նա տեսել էր։ Նա այդ աղջկան տեսել էր ավտոբուսի մեջ։ Նա սիրահարվել էր այդ աղջկան։ Նա միշտ հիշում էր այդ աղջկա լացի ձայնը։ Սարոյանը ասում էր, որ նրանք իրար տեսել են, մինջև աղջիկա ավտոբուսից իջնելը։ Սարոյանը շատ էր տեսել ավելի գեղեցիկ աղջիկներ, բայց նրա սրտում միայն այդ աղջիկն էր։ Սարոյանը կորցրեց այդ աղջկան և էլ երբեք նրան չհանդիպեց։ Նա ուրախ չէր, որ կորցրել է նրանց, բայց ուրախ էր, որ գոնի որևէ ժամանակ, նա եղել է նրա կողքին։

Անգլերեն 9

Three Magic Apples — Reading Exercise

Andy went home from school by bus when an old woman got onto the bus. Andy offered her a seat. The old woman thanked him and gave him three apples and said:
«Tell the apple what you want to be.
Eat it slowly then wait and see.»
Andy thanked her and went home, did his homework and went to the park. There some tall boys were playing football. «I want to be tall and strong,» Andy said and ate the first apple. But when he kicked the ball high into the air the boys were afraid and ran away.
Then Andy said, «I want to be famous — then I’ll have a lot of friends,» and ate the second apple. But when hundreds of reporters wanted to interview him he ran away.
When he saw a sports car Andy wanted to be rich and ate the third apple. Now he was rich, had a beautiful house, a sports car and a helicopter. But Andy was alone and not happy.
One night Andy had a dream. In the dream he saw the old lady. She told him, «go to the garden and find a small yellow flower and say,
«Tell the flower what you want to be.
Smell the flower and then wait and see.»
Andy ran into the garden, picked up the flower, said, «I want to be me», and smelt it. Suddenly he was at the park bench again and one of the boys said to him, «Come on and play with us!»

Ֆիզիկա 9

Արեգակի և լուսնի խավարումը



Լուսնի խավարում

Լուսնի խավարումը, Երկրի՝ Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի խավարում։ Լուսնի խավարումը կոչվում է լրիվ, եթե այն ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում Լուսնի սկավառակի միայն մի մասը, ապա լինում է մասնակի խավարում։Ի տարբերություն Արեգակի խավարման փուլի, Լուսնի խավարումը հնարավոր է դիտել միայն լիալուսնի ժամանակ։


Լուսնի լրիվ խավարումները ավելի երկարատև են՝ գրեթե երկու ժամ։ Սեփական լույս չունենալու պատճառով թվում է, թե լրիվ խավարման փուլում Լուսինը չպետք է երեևա, սակայն այն մեզ է ներկայանում դեղնակարմրավուն երանգով։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները, շոշափելով Երկրի մակերևույթն ու երկար ճանապարհ անցնելով նրա մթնոլորտով, կարմրում են ու բեկվելով՝ ուղղվում դեպի Լուսին։ Այս պատճառով էլ Լուսնի լրիվ խավարումը երբեմն անվանում են «Արյունոտ Լուսին» (Blood Moon), որը, սակայն, գիտական տերմին չէ։Արեգակի ու Լուսնի խավարումները, բացի հետաքրքրաշարժ տեսարաններ լինելուց, նաև հետազոտության բացառիկ հնարավորություններ են ընձեռում գիտնականներին։ Օրինակ՝ Արեգակի լրիվ խավարման ժամանակ է միայն հնարավոր ուսումնասիրել նրա մթնոլորտի ամենավերին շերտերը՝ գունոլորտը և արևապսակը։


Իսկ Լուսնի խավարման ժամանակ առաջացած գույնի հետազոտման շնորհիվ ուսումնասիրում են Երկրի մթնոլորտի շերտերի կառուցվածքը և մթնոլորտում ընթացող որոշ երևույթներ։Մեկ տարվա ընթացքում առավելագույն խավարումների թիվը 7 է՝ Արեգակի 5 և Լուսնի 2 խավարումներ։ Պատահում է նաև Արեգակի 4 և Լուսնի 3 խավարումներ, սակայն այդպես հազվադեպ է լինում։ Սովորաբար մեկ տարվա ընթացքում լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։ Խավարումների ամենափոքր թիվը մեկ տարում երկուսն է։ Քանի որ Լուսինը պտտվում է Երկրի շուրջ մոտավորապես 5° թեքմամբ Երկրի Արեգակի շուրջ պտույտի հարթության նկատմամբ, խավարումները չեն առաջանում ամեն լիալուսնի կամ նորալուսնի ժամանակ։

Որպեսզի խավարում առաջանա, Լուսինը պետք է լինի երկու ուղեծրերի հարթությունների հատման կետի մոտակայքում։ Խավարումների առաջացման պարբերությունը և հաճախությունը, երբ Արեգակը ծածկվում է Լուսնի կողմից, կամ Լուսինը ծածկվում է Երկրի կողմից, նկարագրված է սարոսի ցիկլում։ Դեռևս հին բաբելոնյան աստղագետները հայտնաբերել են, որ խավարումների հաջորդականությունը կրկնվում է 6585,321 օր, կամ 18 տարի 11 օր և 8 ժամ պարբերությամբ և այն անվանել են սարոս (կրկնություն)։ Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում մոտ 70-71 խավարում, որից Լուսնի 28 և Արեգակի 42-43 խավարում։Այսպիսով, Արեգակի խավարումների թիվը մոտ 1,5 անգամ ավելի մեծ է Լուսնի խավարումների թվից։ Բայց Երկրից Լուսնի խավարումները ավելի հաճախ են դիտվում քան Արեգակի, քանի որ Արեգակի խավարումները դիտվում են Երկրի նեղ շերտից, իսկ Լուսնի խավարումը՝ Երկրի ամբողջ գիշերային կիսագնդից։

Արեգակի խավարում

Արեգակի խավարում, տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։
Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 — 3 (առավելագույնը՝ 8 րոպե), իսկ մասնակին՝ 2 — 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը` իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում)։

Սկսած 2001 թվականից մինչև 2100 թվականը լինում են 224 արևի խավարումներ, որոնցից 77-ը կլինեն մասնակի, 72-ը օղակաձև, 68-ը լրիվ և 7-ը հիբրիդային։ Ամենաշատ խավարումները կատարվում են 2011 թվականին, 2029 թվականին, 2047, 2065, 2076 և 2094 թվականներին։ Այս թվականներից յուրաքանչյուրի ընթացքում կատարվում են 4 արևային խավարումներ։Ամենաերկար լրիվ խավարումը եղել է 2009 թվականի հուլիսի 22-ին, ամենաերկար օղակաձև խավարումը 2010 թվականի հունվարի 15-ին։ 2050 թվականի մայիսի 22-ի խավարումը կդառնա երկրորդ հիբրիդային խավարումը 1 տարվա ընթացքում, նախորդ հիբրիդային խավարումները տեղի կունենա 2049 թվականի նոյեմբերի 25-ին։