Կենսաբանություն 9

Սեռի գենետիկա

Սեռ օրգանիզմների հատկանիշների ամբողջությունն է, որը սերտորեն կապված է բազմացման հետ և որով տարբերվում են արական և իգական անհատները։ Սեռական բազմացումը գենետիկական հատկանիշների միավորումն է և փոփոխումը. հատուկ մասնագիտացած բջիջները՝ գամետները (սեռական բջիջները), միավորվում են՝ առաջացնելով ապագա օրգանիզմը, որը ժառանգում է ծնողական հատկանիշները։ Գամետները կարող են իրենց կառուցվածքով և գործառույթով միանման լինել (իզոգամիա), սակայն սովորաբար էվոլյուցիայի հետևանքով ձևավորվել են սեռականորեն տարբերակված գամետներ (հետերոգամետներ, երևույթը՝ անիզոգամիա)։ Մարդու և կաթնասունների մոտ արական օրգանիզմը սովորաբար կրում է XY սեռական քրոմոսոմներ, այն դեպքում, երբ իգական օրգանիզմի մոտ առկա են XX քրոմոսոմները։ Սա XY սեռի որոշման համակարգն է։ Այլ կենդանիների մոտ կան սեռի որոշման այլ համակարգեր, ZW սեռի որոշման համակարգը՝ թռչունների և X0 սեռի որոշման համակարգը՝ միջատների մոտ։ Առանձնյակի մոտ ձևավորվող գամետների տեսակը պայմանավորված է օրգանիզմի սեռով։ Արական առանձնյակների մոտ ձևավորվում են արական գամետներ (սպերմատոզոիդներ կամ սպերմա՝ կենդանիների մոտ և փոշի՝ բույսերի մոտ), իսկ իգական առանձնյակների մոտ՝ իգական գամետներ (ձվաբջիջներ)։ Առանձին օրգանիզմների մոտ կարող են ձևավորվել և՛ արական, և՛ իգական գամետներ։ Այս օրգանիզմներն անվանվում են հերմաֆրոդիտներ։ Ավելի հաճախ տարբեր սեռ ունեցող օրգանիզմները ֆիզիկապես տարբեր են։ Այս երևույթն անվանվում է սեռական տարբերակում (երկձևություն)։ Սեռական տարբերակումը հատուկ է կենդանիների և բույսերի հսկայական մեծամասնությանը և պայմանավորվում է բջջաբանական, ձևաբանական, կենսաքիմիական և ֆիզիոլոգիական մի շարք հատկանիշների տարբերությամբ։ Տարբեր օրգանիզմների սեռական տարբերակման աստիճանը և բնույթը տարբեր են։ Օրգանիզմների մեծամասնության, հատկապես կենդանիների արական և իգական անհատներն իրարից տարբերվում են հստակ, առաջին հայացքից հեշտորեն որոշվող հատկանիշներով, իսկ ցածրակարգ ձևերի սեռական տարբերությունները ավելի թույլ են արտահայտված և երբեմն աննկատելի են։

Գրականություն 9

Համո Սահյան

1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:

2. Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:

«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…»

Սա իմ հրաշք աշխարհն է, ուր տարբեր մարդիկ են ապրում։Ամեն մեկը նայում է իր ճանապարհին և գնում իր երազանքի ետևից։ Ամեն մեկի աշխարհը տարբեր է, մեկի աշխարհում տխրություն, մեկի աշխարհում ուրախություն է տիրում։ Մարդիկ այստեղ շատ տարբեր գործեր են անում և դրա համար պարգևատրվում։ Մի մարդ լավություն է անում և նրա բարությունը իրեն ետ է վերադառնում։ Մյուսը վատությունը և այդպես ամեն մեկը իր կյանքով ապրում է։ Այս հրաշք աշխարհը նաև լցված է սիրով, բոլորը սիրում են իրար։ Այս կյանքում պետք է, որ դու ինքնուրույն հասնես քո նպատակին, եթե նաև կան դժվարություններ։ Իմ աշխարհում ապրում է իմ երևակայությունը և իմ միտքը։

3. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:

Այս իմ հրաշք աշխարհն է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Ես կարդացի Համո Սահյանի բոլոր բանաստեղծություններ։ Ընտրեցի «Այս իմ հրաշք աշխարհն է» բանաստեղծությունը, որովհետև ինձ դուր եկավ։ Այստեղ նա պատմում էր իր հայրենիքի մասին։ Ասում էր, որ հայրենիքում ամեն մեկը չի բավարարվում իր ունեցվածքով և ուզում է, որ ուրիշի ունեցվածքնել իրենով անի։

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:

Անհատական Նախագիծ

Քիմիա 9

Փորձ 4

Փորձ  4.    Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի(խմելու սոդա)  և  աղաթթվի  միջև: Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը  և  հաշվեք  ռեակցիան  իրականացնելու  համար անհրաժեշտ  նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ:

Խմելու սոդայի անունն է նատրումիհիբրոկարբոնատ՝ NaHCO3
NaHCO3 + HCl → H2CO3 + NaCl
CO2 H2O

Պատմություն 9

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․

Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էր ծագել հասարակության ավատատիրական անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կայից հողատիրության մի քանի ձևեր։ Հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգականհողը, որը կոչվում էր հայրենական կամ հայրենիք։ Պետական պաշտոնյաներին, զինվորականներին ծառայության համար թագավորի կողմից շնորհած հողերը կոչվում էին պարգևականք։ Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքները կոչվում էին գանձագին։ 4- րդ դարից հայոց թագավորը հողեր էր շնորհում նաևեկեղեցուն , այսպես առաջացավ հողատիրության նոր ՝ վանքապատկանձևը։ Արտաշատ մայրաքաղաքի գավառը կոչվում էր ոստան հայոց, ուր ապրում էին թագավորը, թագուհին ու արքայորդիները։

Տրդատ 3-րդ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ

Առաջին դարում առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից հիմնադրվել էր հայոց եկեղեցին։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։ Նրա կոչով սկսում են կառուցել Հռիփսիմյան կույսերի վկայարաններ։ Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ Տրդատը Մասիսի գագաթից իր թիկունքին դրած ութ մեծ քար է տեղափոխում և տեղադրում Հռիփսիմյան կույսերի վկայարանների հիմքում։ Սուրբ Գրիգորը մեկնում է ԿապադովկիայիՄաժակ- Կեսարիա- քաղաքը որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։ Վերադառնալով Հայաստան ՝ Բագավանի Նպատ լեռան ստորոտում Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին, հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Սուրբ Գրիգորին, որն էլ Արածանիի ջրերում մկրտում է նրանց։ Այսպես՝ 301 թ. աշխարհում առաջինը Հայաստանում քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն։ 303 թ. կառուցվում է Սուրբ Էջմիածին Մայր- տաճարը։