Պատմություն 9

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում

Կրթական համակարգը

10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։


12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։

Պատմագրությունը

9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքեր