Без рубрики, Իրավունք 9

Դատական համակարգը Հայաստանում

Հարցեր՝

  • Ով է դատավորը
    Դատավորը այն մարդն է, ով օրենքի սահմանված կարգով դատապարտում է մեղավորին, կամ ազատ արձակում։
  • Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ
  • Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ
  • Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են
  • Նշել օրենքի էական խախտում, որը կարող է թույլ տալ դատարանը և առաջարկեք ելք վերջինիս համար
Քիմիա 9

Հալոգենների մասին

Հալոգեններ առաջացնող, քանի որ մետաղների հետ միանալիս առաջացնում են աղ), Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը՝ ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ։ Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր։

Առաջինը հայտնաբերվել է քլորը` 1774, մյուսները` մի քանի տասնամյակ անց.

  • ֆտորը` 1886 թվականին
  • բրոմը` 1826 թվականին
  • յոդը` 1811 թվականին

Աստատը ռադիոակտիվ տարր է, գործնականում չի հանդիպում բնության մեջ, ստացվել է արհեստական ճանապարհով` միջուկային փոխարկման միջոցով, 1940 թվականին։

Պատմություն 9

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար, Արշակ 2-րդ և Պապ թագավոր

Արշակ 2-րդ

Արշակ 2-րդը (350-368թթ.) վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Ներսես կաթողիկոսի միջնորդությամբ Հռոմի կայսը թույլատրեց Հայաստան վերադառնալ արքայի եղբոր որդիներին՝ Գնելին և Տիրիթին։ Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ։ Սակայն Գնելի սպանությունից հետո մահապատժի է ենթարկվում նաև Տիրիթը։ Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ։ 354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է հայ եկեղեցու առաջին ժողովը, որտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ։ Դրանց համաձայն՝ կառուցվում են նաև վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ։ Նրանք նաև ընդունում են կանոն, ըստ որի իշխանները, թագավորը և մեծահարուստները պետք է զիջողական և գթասիրտ լինեն իրենց հպատակների, ծառաների ու հասարակ ժողովրդի հանդեպ։ Դրան ի պատասխան հարգալից, հնազանդ և հավատարիմ պետք է լինեն հպատակներն ու ծառաները իրենց տերերին։

Պապ թագավոր

Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374թթ.)։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց եւ լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը։ 371 թ. տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը (Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում)։ Հայոց 90-հազարանոց զորքը Մուշեղ սպարապետի հրամանատարությամբ ջախջախում է պարսկական զորքին։ Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Պապ թագավորը կատարում է բարեփոխումներ։ Հոգևորականների հարազատներին պարտադրվում է կատարել պետական և զինվորական ծառայություն։ Կրճատվում է եկեղեցական հողատիրությունը։ 374թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ սպանում են Պապին, քանի որ դեմ էր նրա անկախ քաղաքականությանը։