Պատմություն 9

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ

Լևոն Բ-ն մինչ արքա օծվելը անցավ մեծ դժվարություններ և օծվեց մեծ շուքով։ Հայոց թագավոր ճանաչվեց 1198թ. հունվարի 6-ին՝ Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Լևոնին թագավոր օծեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը, շ: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Ժողովուրդը Լևոնի թագադրումը տեսնում էր, որպես փրկություն։

Լևոն Բ-ն հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ: 1187 թ-ի գարնանը նա ջախջախեց և Կիլիկիայից դուրս շպրտեց Իկոնայի թուրքմեն հրոսակներին։ Նույն թվականին նա կախվածության մեջ գցեց Դամասկոսի և Հալեպի սուլթանին։

1193 թ-ի Լևոն Բ-ն գերեց Եգիպտոսիսուլթանության հետ համագործակցող, Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ին, նրան հարկադրեց ճանաչել իր գերակայությունը, ստիպեց հրաժարվել Կիլիկիայի հարավարևելյան հողերի նկատմամբ ունեցած հավակնություններից: Իսկ պայմանագիրը ամրապնդվեց Բոհեմունդ III-ի գահաժառանգ որդի Ռայմոնդի ու Ռուբեն Գ-ի այրիացած դուստր Ալիսի ամուսնությամբ: Վերջիններիս որդին պիտի ժառանգեր Անտիոքի գահը:

1196 թ-ին կազմակերպված Խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Հենրիխ VI-ը իր ենթականերին հանձնարարեց Լևոն Բ-ի գահակալման հարցը: Վերջինիս թագը ճանաչեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը:

Հիմնականում Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հայոց թագավորության վերականգնում: Հենց այդ պատճառով է, որ կիլիկյան թագավորներն իրենց անվանում էին Հայաստանի արքաներ:

Հայոց թագավորության սահմանները տարածվել էին Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերիշխանության տակ էին նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն Բ-ի հրամանով վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, բացել վարժարաններ, դպրատներ։

Լևոն II–ը մեծ հանդիսավորությամբ օծվեց 1198 թ. հունվարի 6–ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Նրան թագավոր օծեց հայոց կաթողիկոս Գրիգոր Զ–ն (1194–1203 թթ.): Լևոն II իշխանը թագադրվելուց հետո սկսեց հիշատակվել որպես Լևոն I թագավոր: Հիմնականում Լևոն Բ-ի թագադրումը գնահատում են որպես համազգային քաղաքական մեծագույն իրադարձություն և հայոց թագավորության վերականգնում:

1216 թ. Լևոնը գրավեց Անտիոքը և իշխանությունը հանձնեց իր եղբոր աղջիկ Ալիսի և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն-Ռայմոնդին, որին հռչակվել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ, բայց Լևոնը հիյասթափվեց և փոխեց որոշումը և Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին:

1219 թվականին Զաբելը հոր կամքով նշանակվել է Կիլիկիայի գահաժառանգ՝ խնամակալ ունենալով Ատանին, ապա նրա սպանվելուց հետո՝ Կոստանդին Լամբրոնացի իշխանին։ 1222 թվականից Կիլիկիայի հայոց թագուհի։