Без рубрики

Երիտթուրքերի հեղաշրջում

Ottoman-Empire-Public-Demo.png

Միջազգային իրադարձությունները արագացրին ապստամբության սկիզբը։ 1908 թվականի հուլիսի 3-ին Մակեդոնիայում Ռեսնա ամրոցի պարետ Նիյազին ապստամբություն բարձրացրեց և հեռացավ լեռներ։ Նրան միացան նաև Էնվերը, Մուստաֆա Քեմալը, Ջեմալը և ուրիշներ։ Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, տեսնելով, որ Կոստանդնուպոլում և Փոքր Ասիայում տեղակայված զորքերը ևս աջակցում են հեղափոխական ուժերին, որոշում է գնալ զիջումների։ 1908 թվականի հուլիսի 24-ին նա վերականգնում է սահմանադրությունը և նշանակում է ընտրություններ։ Այնուհետև արձակվում են մի շարք դեկրետներ, որոնք սահմանում են խոսքի, տպագրության և կազմակերպությունների ազատություն, համաներում է շնորհվում քաղբանտարկյալներին։ Երիտթուրքերի հեղափոխությունը հաղթանակում է։ Նրանք ձգտում էին համաձայնության գալ նախկին կառավարության հետ։ Այդ նպատակով չի կազմավորվում նոր կառավարություն, իշխանությունը մնում է սուլթանի և նրա կողմից նշանակված կառավարության ձեռքում։ Հեղափոխության հաղթանակի և սահմանադրության վերականգման լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց Օսմանյան կայսրության արաբական նահանգներում։ Արաբները հեղափոխությունը ընդունում էին որպես իրենց հաղթանակ։ Հեղափոխության հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց ժողովրդի շրջանում, և նրանք ոտքի կանգնեցին իրենց շահագործողների դեմ։ Բեյրութում, Հուրանում, Իրաքի մի շարք շրջաններում տեղի ունեցան ժողովրդական ելույթներ, որոնք ձախողվեցին։ Արաբական երկրներում դեմոկրատական շարժման թուլության գլխավոր պատճառը կայանում էր նրանում, որ գյուղացիական ելույթները կապված չէին քաղաքներում տեղի ունեցող ելույթների հետ, որտեղ գործող մի շարք դեմոկրատական խմբակներն ընդհանուր լեզու չէին գտնում գյուղի ապստամբական ուժերի հետ։

Без рубрики

Երիտթուրքեր

Երիտթուրքեր «Միություն և առաջադիմություն» ), թուրքական «Միություն և առաջադիմություն» բուրժուա–կալվածատիրական նացիոնալիստական կուսակցության անդամների կրճատ անվանումը։ Կազմակերպվել է 1889 թվականին Ստամբուլում։ Խնդիրն էր ուժեղացնել նորաստեղծ թուրքական բուրժուազիայի դիրքերը երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում, Օսմանյան կայսրությունը վերածել բուրժուական սահմանադրական պետության՝ պահպանելով ամբողջությունը։ Մինչև 1905 թվականը երիտթուրքերը զբաղված էին քարոզչական գործունեությամբ, դատապարտում էին աբդուլհամիդյան վարչակարգը, որն արգելակում էր Թուրքիայի տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումը։ 1908 թվականին վերնախավային բուրժուական հեղափոխության հետևանքով երիտթուրքերը անցան իշխանության գլուխ։ Պահպանելով միապետությունը՝ նրանք ձախողեցին ագրարային բարեփոխությունները, հաշվեհարդար տեսան սկզբնավորված բանվորական շարժման հետ։ «Օսմանիզմի» դրոշի տակ Երիտթուրքերը շարունակեցին կայսրության ճնշված ժողովուրդների թուրքացման համիդյան քաղաքականությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և պատերազմի տարիներին երիտթուրքական «եռապետությունը» վարում էր պանթուրքիզմի զավթողական քաղաքականություն։ Թուրքիայի պատմությունից հետո Երիտթուրքերի կուսակցությունը ինքնալուծարքի ենթարկվեց, իսկ պարագլուխները վտարանդվեցին։ 1922-1926–ին Երիտթուրքերը վերսկսեցին իրենց գործունեությունը, բայց այլևս չկարողացան կարևոր դեր խաղալ Թուրքիայի քաղաքական կյանքում։ 1926–ին Աթաթուրքերի դեմ ուղղված դավադրության մասնակից գլխավոր Երիտթուրքերը մահապատժի ենթարկվեցին, իսկ կուսակցությունը վերջնականապես դադարեց գոյություն ունենալուց։

Без рубрики

Վահան Տերյան «Գարուն»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Այս բանաստեղծության մեջ այն է գաղափարը, որ ինչքան ներսդ պայծառ լինի կյանքդ ավելի լավ կլինի։

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Ես առանձնացրել եմ այս մասը, որովհետև այստեղ էլ գաղափարը նույն է, որ ինչքան լինես բարի և ճշտախոս այդքան լավ կյանքով կապրես։