Без рубрики

Որ ջուրն է ավելի մաքուր

Որն է ավելի մաքուր ջուրը
Լճակի ջուրը
Աղբյուրի ջուրը
Շշալցված ջուրը
Թորած ջուրը

Թորած ջրում չկա օրգանական և ոչ օրգանական նյութեր և նա շատ մաքուր է, բայց մարդուն արգելված է այդ ջուրը խմելը։
Շշալցված ջրերից մեկը Թյուրեղն է, որն շշալցվում է Ջերմուկում և անցնում է շատ ֆիլտրների մկիջով դա էլ է շատ քամուր ջուր։
Աղբյուրի ջուրն էլ է մաքուր, բայց դա այդքան մաքուր չէ, որովհետև աղբյուրը գալիս է սարերից և կարող է ամեն ինչ լցվել այդ ջրի մեջ։

Իմ կարծիքով ամենա մաքուր ջուրը դա շշալցված ջուրն է։

Без рубрики

Քննարկվող հարցեր․

Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի «դինամիկա» բաժինը։

Մեխանիկայի «դինամիկա» բաժինը ուսումնասիրում է շարժումների առաջացման և փոփոխման պատճառները։

Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը։

Մարմինը պահպանում իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։

Բերել Նյուտոնի առաջի օրենքը հաստատող օրինակներ։

Ի՞նչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ։

Մարմինը շարժվում է ուղղագիծ հավասարաչափ, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կամ ազդելու դեպքում՝ ազդող ուժերը համակշռված են։

Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվո՞ւմ է, թե՞ գտնվում է դադարի վիճակում:

Մարմինը գտնվում է դադարի վիճակում։

Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Եթե մարմնի վրա ազդող ուժերը միմյանց չեն համակշռում, տեղի է ունենում արագության փոփոխություն:

Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը։

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։ Բանաձևը՝ a=F/m

Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Երբ մարմնի վրա ազդող ուժերը միմիանց չեն համակշռում, տեղի է ունենում արագության փոփոխություն և մարմինը շարժվում է արագացմամբ։

Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ։

Կախոցին ամրացված ուժաչափից կախենք ևս մեկ ուժաչափ և այն ձգենք դեպի ներքև։ Կտեսննենք, որ ինչպիսին էլ լինի ներքև ձգող ուժի մոդուլը, երկու ուժաչափներն էլ ցույց են տալիս նույն ցուցմունքը։ Այսինքն՝ ինչ ուժով ստորին ուժաչափն ազդում է վերինի վրա, նույնպիսի ուժով էլ վերին ուժաչափն է ազդում ստորինի վրա։

Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը:

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով: Բանաձևը՝
→         →
F1 = — F2

Без рубрики

Իսահակ Նյուտոն խնձորի պատմություն

Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:

pic5
Без рубрики

Վահան Տերյան «Ձմռան գիշեր»

Կարդալ ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուի բանաստեղծությունները: 

Առանձնացնել դուր եկածները, ներկայացնել շարքի հիմնական բովանդակությունը, թեման, դուրս բերել հետաքրքիր արտահայտություններ, նկարագրություններ : 

Տերյանը Մթնշաղի անուրջներ ժողովածույի մեջ նրա բոլոր բանաստեղծությունները կյանքի փուլերի պես են և նա ցույց է տալիս, թե ինչպես է անցնում ամեն փուլը։

ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։
Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ւնձ համար չկա այսօր ու երեկ։
Կես գիշերն անցավ… Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում…
Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։

Ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորել անգիր: