Без рубрики

Թալեաթ, Էնվեր, Ջեմալ

Թալեաթ

Թալեաթ փաշան Երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից մեկն էր։ 1913-1918 թվականներին զբաղեցրել է Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Թալեաթը Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկն է։ Եղել է հայերի տեղահանումը և ցեղասպանությունը կազմակերպող «եռապետության» (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) անդամ։

1921 թվականի մարտի 15-ին՝ Բեռլինում, գնդակահարվել է Սողոմոն Թեհլիրյանի կողմից՝ Նեմեսիս գործողության շրջանակներում։ Նեմեսիսը դա գործողություն է, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրքերի պարագլուխներին։ 1914 թվականին Թալեաթ բէյ, Էնվեր և Ջեմալ փաշաների հետ մտավ երիտթուրքական «եռապետության» կազմի մեջ։

Ցեղասպանության հաստատումը տրվեց 1915 թվականի փետրվարի 27-ին Էնվեր փաշայի կողմից ուղարկված գաղտնի հեռագրում, իսկ հայերի վերջնական բնաջնջման կոնկրետ քայլերը գրի էին առնվել 1915 թվականի ապրիլի 15-ին Թալեաթ և Էնվեր փաշաների գաղտնի հրահանգում։ Հայերի ցեղասպանությունն սկսվեց Զեյթուն քաղաքում 1915 թվականի ապրիլի 24-ին։

Էնվեր

Էնվերը փաշան դա թուրք պետական և ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918 թվականներ) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից, օսմանյան ռազմական հանցագործ։ Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից մեկը։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անմիջականորեն գլխավորել է Կովկասյան ճակատում թուրքական լայնածավալ հարձակումը, որը սակայն կատարյալ անհաջողությամբ է ավարտվել (Սարիղամիշի օպերացիա, 1914 թվականի դեկտեմբեր-1915 թվականի հունվար)։

Օսմանյան կայսրության պարտությունից հետո 1918 թվականի նոյեմբերին Էնվերը ապաստանել է Գերմանիայում։ 1919 թվականի հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից։

1921 թվականին անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները։ Սպանվել է խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ 40-ամյա տարիքում՝ արցախցի ռազմիկ  Հակոբ Մելքումյանի կողմից։

Ջեմալ

Ջեմալը փաշան թուրք պետական և ռազմական գործիչ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի ղեկավար «եռյակի» (Թալեաթ և Էնվեր փաշաների հետ) անդամ, հայերի ցեղասպանութան գլխավոր կազմակերպիչներից։

1914 թվականին նշանակվել է ծովային նախարար։ Եղել է օսմանիզմի, պանիսլամիզմի և պանթյուրքիզմի ջատագով, այդ գաղափարների իրագործումը կապել Գերմանիային դաշնակցելու հետ։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին եղել է Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատարը։ Գործուն մասնակցություն է ունեցել Արևմտյան Հայաստանից և Կիլիկյան Հայաստանից հայերի զանգվածային տեղահանմանն ու կոտորածին, արյան մեջ խեղդել Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը։ Ճնշել է արաբների ազգային-ազատագրական շարժումները Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո փախել է Գերմանիա։

1919 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական ատյանը հեռակա կարգով մահվան է դատապարտել Ջեմալին։

Իր հուշերում փորձել է արդարացնել իր և գործընկերների հանցագործութունը, հայ-թուրքական հարաբերությունների վատացման մեջ մեղադրել Ռուսաստանին։

1922 թվականին հուլիսի 25-ին, «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում սպանվել է հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից։

Без рубрики

Միություն և առաջադիմություն կուսակցություն

Միություն և առաջադիմություն (թուրք. «İttihat ve Terakki», «իթթիհաթ վե թերաքքի»), երիտթուրքեր, թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889 թվականի մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876 թվականի Սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման։ 1897 թվականին սկսել են գործել ընկերության Ժնևի, ապա և Կահիրեի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգը։ 1902 թվականին Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908 թվականին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ 1908 թվականի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ Թալեաթը, Էնվերը, Բեհաեդդին Շաքիրը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-1918) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911 թվականին՝ Տրիպոլիտանական, 1912-1913 թվականներին՝ Բալկանյան, 1914-18 թվականներին՝ Առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։