Без рубрики

Դասարանական աշխատանք

Դասարանական աշխատանք

Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ: 

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում: -պարզ

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը:-բարդ

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: -բարդ

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: -պարզ

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:

Ես խաղում էի գնդակով։
Նա ընկավ գետնին։
Մենք տեսանք նրան

3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Գարունը եկավ, բոլորը սկսեցին ժպտալ և ուրախանալ։

Մենք չենք լռում, երբ բոլորը խոսում են։

Տարիներ անցան, բայց ոչ մեկ չնկատեց։