Без рубрики

Ես ես եմ

Ես ես եմ
Բոլոր մարդիկ ուզում են պահպանել իրենց եսը, բայց դա շատ դժվար է։ Մարդիկ իրենց եսը կորցնում են իրենց ամեն մի սխալ քայլից հետո։ Կան շատ մարդիկ, ովքեր չունեն իրենց եսը, բայց այնպես դերասաններ են, որ իբրև նրանք ունեն ես։ Այն մարդը ում բոլորը հրամայում են, կամ նրան հաշվի չեն առնում ամբողջ կյանքում, այդ մարդը չի ունենում ես։ Ես ունենալը մի մեծ առաջադիմություն է և ինչքան կարող է մարդը պետք է չկորցնեի իր եսը և միշտ հիշի, որ ես ես եմ։

Без рубрики

Հովհաննես Թումանյան Մեր Ուխտը

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Без рубрики

Արյուն

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում էօրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված էպլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղլյարդ և այլն)։

Էլեկտրոնային մանրադիտակի տակ արյան ձևավոր տարրերը: Ձախից աջ` էրիթրոցիտ, թրոմբոցիտ, լեյկոցիտ

Արյան շրջանառությունը
կարմիր = թթվածնով հարուստ արյուն
կապույտ = թթվածնից զրկված արյուն

Մարդու սրտումարյան շրջանառությունը

Մարդու արյունը մեծացված 600 անգամ